Ճամբարային ընդհանուր պարապմունք. հունվարի 13-17

 

Երկուշաբթի՝ Հին Ամանոր ցուցահանես-պարապմունք

Պատասխանատու` 8-րդ ջոկատ, Սոնա Փափազյան և ընկերներ

  • Միասնական կատարում. Ռ. Ամիրխանյան Նոր տարվա հանդես
  • Միասնական ամանորյա մաղթանք.

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Զար զընգը»
  • Հովհ. Թումանյան.

Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես Առաջին ձյունը

  • Միասնական կատարում «Տոնածառ ջան»
  • Հովհ. Թումանյան.

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…

  • Միասնական կատարում. «Dona Nobis»

Պարեր` Խամ- Խամա,  Սեբաստիո

 

Երեքշաբթի՝ հարսանեկան ցուցահանդես

  • Միասնական կատարում.

Զնկլիիկ օրորճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

  • Հարսանեկան մաղթանք

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգն արևուն տանք բարև,

Տա թագուհուն շատ արև…

  • Թագվորագովք

Ծառ խնկենին որ ծաղկեցավ,

Թուփն ու տերև բոլորեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Ծառ բալենին որ ծաղկեցավ,

Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Գացեք բերեք ըզկաքավ քարեն,

Թող գա մտնի դարբասխանեն,

Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

  • Աղջիինչ լավ նազ ունիս

Աղջիինչ լավ նազ ունիս,

Դալարին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Խունջիկմունջիկ մի անի,

Դալարին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Պարերգ՝ Օր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Պար՝ Խամ-խամա, Լաչին

Չորեքշաբթի՝ խաղողի, գինու խնջույք-ցուցահանդես

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
Միասնական նախավարժանք

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Միասնական երգ- Հոպ թռի

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Դերիկո յար

Էրնեկ ես ծառ էղնեի

Էրնեկ ես ծառ էղնեի

Ձեր դռանը բուսնեյի

Ձեր դռանը բուսնեյի

Աման,աման, դերիկո յար:

 

Սարերն անցան հավքերը

Սարերն անցան հավքերը

Կիսատ չի մնա սերդ

Կիսատ չի մնա սերդ

Աման,աման, դերիկո յար:

 

Բոյը երկար ու սիրուն

Բոյը երկար ու սիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Աման,աման, դերիկո յար:

 

Երկար արտը գարի է

Երկար արտը գարի է

Նշանվելու տարի է

Նշանվելու տարի է

Աման,աման, դերիկո յար:

 

Ախ, լոթի Մարան

Ախ, լոթի մարան, ջան Մարան,

Ջան, լոթի մարան, ջան Մարան:

 

Նոր տնկած, բաղի բար ես,

Ախ, լոթի մարան, ջան Մարան,

Ինձի թազա նուբար ես,

Ջան, լոթի մարան, ջան Մարան,

Անունիդ մեռնեմ տղա,

Ախ, լոթի մարան, ջան Մարան

Աշխարհի բարեբարն ես,

Ջան, լոթի մարան, ջան Մարան:

 

Ախ, լոթի մարան, ջան Մարան,

Ջան, լոթի մարան, ջան Մարան:

Միասնական պար՝ Լաչին

Հինգշաբթի՝ բարեկենդանյան ցուցահանդես

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Գնացեք, տեսեք»
  • Միասնական բարեկենդանյան մաղթանք.

 

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

 Խելքս գլխես կորեր է…

  • Միասնական կատարում «Այ ֆորկա»


Այֆորկաֆորկաֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմտեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:

Այֆորկաֆորկաֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ էեղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

  • Միանկանան ընթերցում.

Տի~զ– տի~զԱկլատիզ,
Մազդ բիզբիզԱկլատիզ,
Պասը գնացԶատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

  • Միասնական երգ «Կիկիլիկո»

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո,

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Տարան գցին ամբարը,

Վրեն դրին մեծ քարը,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Կատար ուներ արեգակ,

Ձենը զնգուն՝ քանց զանգակ,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

 

Ուրբաթ՝ զատկական ցուցահանդես-պարապմունք

  • Հատված «Սասունցի Դավիթ» էպոսից.

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվիՄեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

  • Երգ՝  Կարկաչա.

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա, թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

  • Միասնական ընթերցանություն.

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

  • Միասնական կատարում Ծառիս Ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

Միասնական պար՝ «ՍԵբաստիո»

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>