Մանկավարժական լաբորատորիայի ուղեցույց
«Հանրային աուդիտ» Արևմտյան դպրոցում
- փաստաթղթային փուլ․ Գրասեյակի, դպրոցի ղեկավարներ, կազմակերպիչ
- գործնական՝ չափումներ, այցելություններ․ դասավանդողներ, 4-5-րդ դասարանցիներ
Ժամանակահատված՝ մարտ -մայիս
Մասնակիցներ՝ դասավանդողներ, 4-5-րդ դասարանցիներ
Աուդիտի ամփոփում՝ Մայիսին կլոր սեղան-ներկայացման տեսքով
Փաստաթղթային փուլ. պատասխանատու՝ Անուշ Հովհաննիսյան, Գոհար Բալջյան
- սովորողներ — 2021թ․ սեպտեմբերին 447 սովորող, 2022թ մարտին՝ 463 սովորող/ 2020թ․ սեպտեմբերին՝ 350, 2021թ․ մարտին՝ 384
- նախակրթարանի սաներ — 2021թ․ սեպտեմբերին 78 սան, 2022թ մարտին՝ 75 սան/ 2020թ․ սեպտեմբերին 59 սան, 202թ մարտին՝ 65 սան
- երկարացված օրվա ճամբարի սովորողներ— 2021թ․ սեպտեմբերին 175 սովորող, 2022թ մարտին՝ 167 սովորող
- աշխատողներ․ Արևմտյան դպրոցն ունի 50 աշխատակից, որից 3 վարչական, 4 ուսուցչի օգնական, 6 դաստիարակ, 12 դասվար, 11 առարկայական դասավանդող, 7 երկարացված օրվա կազմակերպիչ, մեկ բուժքույր, երկու խոհարար, մեկ այգեպան, մեկ տնտեսուհի, երկու գիշերապահ։
- Արևմտյան դպրոցի վերապատրաստված մասնագետներ — Արևմտյան դպրոցում ունենք 8 աշխատակից, ովքեր 21-22 ուսումնական տարում վերապատրաստվել են, անցել մուտքի ճամբար և համալրել մեր ուսուցիչների շարքերը՝ Աչեր Բաստաջյան/երաժշտության դասավանդող/, Մարյանա Մկրտչյան /ռուսերենի դասավանդող/, Ալվարդ Անդրեասյան /5 տարեկանների ուսուցչի օգնական/, Աննա Վարոսյան /երկարացված օրվա կազմակերպիչ/, Աննա Ղազարյան /երկարացված օրվա կազմակերպիչ/, Աղավնի Վանյան /դաստիարակ/, Աստղիկ Գրիգորյան /դաստիարակ/։ Ունենք ուսուցիչներ, ովքեր լինելով փորձառու ղեկավարել են վարապատրաստման դասընթացները՝ Սոնա Փափազյան, Գրետա Բակունց
- մենթոր ուսուցիչներ․ Արևմտյան դպրոցում մենթոր ուսուցիչներ են Գյոնջյան Արմինեն, Մելինե Սիմոնյանը, Արմինե Աբրահամյանը։
Հեղինակային կրթական ծրագրին կազմակերպում
- հեղինակայինը կրտսեր դպրոցում․ պատ․ Գոհար Բալջյան
- ուսումնառության պայմանագիր․ պատ․ Մարիամ Խաչատրյան, Քրիստինե Հովսեփյան, Մելինե Սիմոնյան
- անհատական ուսումնական պլան պատ․ Լուսինե Պետրոսյան Գ․ և սովորողներ
- ուսումնական պլանի կազմակերպման կարգեր
- ուսումնական բլոգներ․ պատ․ 4-5-րդ դասարանների սովորողների խումբ
- ուսումնական նախագծեր․ պատ․ Գրետա Բակունց, Անուշ Դավթյան, Արմինե Աբրահամյան, Սեդա Թևանյան
- ուսումնական ճամբարներ, ճամփորդություններ․ պատասխանատու՝ Սոնա Փաափազյան
- ուսումնական TV, ռադիո․ պատասխանատու՝ Արմինե Գյոնջյան, Անի Գրիգորյան
Դրամական ցուցանիշներ. 2021, 2022թթ
- Մուտքեր՝
- Պետական հատկացումներ 2021թ սեպտեմբերի դրությամբ սովորողների թվով
- սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված վճարումներ
- սաների խնամքի և զարգացման պայմանագրով որոշված վճարումներ
- լրացուցիչ կրթության պայմանագրով որոշված վճարումներ /երկարացված օր/
- այլ ներդրումներ (նպատակային, բարեգործական) — հոգատարություն նախագով 700․000 դրամի ներդրում կրթահամալիրի հիմնաֆրամի հաշվեհամարին
- Ծախսեր՝
- աշխատավարձ ․ 2021թ Բ-4 դպրոցի ամբողջ աշխատավարձի ֆոնդը կազմել է 133.879.000, դրամ 2022թ հունվար փետրվար աշխատավարձի ֆոնդը կազմել է 22.849.000 դրամ
- ապրանքների, նյութերի ձեռքբերում․ գրենական, տնտեսական, դիզայներական նյութեր՝ 1547782, հիմնական միջոցներ՝ 4124000, արագամաշ՝ 2110932
- Կոմունալ ծախսեր
Գործնական՝ չափումներ․ պատասխանատու՝ Գրետա Բակունց և սովորողներ
Աշխատակարգ
- Գրանցվում-հրապարակվում են կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի 2021,2022 ձեռքբերումները նյութական միջավայրում։
- «Հանրային աուդիտ» խորագրով ստեղծվում, հրապարակվում, տարածվում են ռեպորտաժներ, հարցազրույցներ, տեսանյութեր։
- Կազմակերպվում են ասուլիսներ, ՖԲ ասուլիսներ, «Սեբաստացու օրեր» տոնի ծրագրով կլոր սեղաններ։