Արևմտյան դպրոց-պարտեզի կանոնադրություն

Հաստատված է կրթահամալիրի կառավարման խորհրդի 22.05.2018թ. նիստում նիստում

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՄՏՅԱՆ ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Արևմտյան դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրոց-պարտեզի տնօրենին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրոց-պարտեզը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրոց-պարտեզը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:
  8. Դպրոց-պարտեզի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան 38/1:
  9. Դպրոց-պարտեզը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` Արևմտյան դպրոց-պարտեզ:
  11. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք`mskh.am, որը գործում է որպես դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  12. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  13. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, հանրակրթական (մինչև 5-րդ դասարան), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  3. Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են`
  • ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
  • երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
  1. Դպրոց-պարտեզի խնդիրներն են.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կիրառումը, տարածումը.
  • դպրոց-պարտեզի, կրթահամալիրի հնարավորությունների օգտագործմամբ յուրաքանչյուր երեխայի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխայի) ընդունակությունների դրսևորման և զարգացման պայամանների ապահովումը.
  • ընդհանուր ներառական կրթության ապահովումը.
  • սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
  • ֆիզիկական և մեդիա՝ կրթական բաց միջավայրի ներդաշնակեցումը.
  • կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովումը` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
  • սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը:

 

III. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոց-պարտեզի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական  արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, օգտվում կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արվեստանոցների, արհեստանոցների հնարավորություններից:
  2. Դպրոց-պարտեզում գործում են՝
  • 2-5 տարեկանների խնամքի և զագացման խմբեր,
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ դասարաններ,
  • 4-5-րդ դասարաններ:
  1. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոց-պարտեզի ուսումնական օրացույցի, ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա:
  2. Դպրոց-պարտեզի ուսումնական պլանը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  3. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  4. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  5. Սովորողի հիմնական ծանրաբեռնվածությունը որոշվում է սովորողի անհատական ուսումնական պլանով, որը կազմվում է դպրոց-պարտեզի ուսումնական պլանի հիման վրա և հաշվի է առնում սովորողի ընտրության հնարավորությունը, իրականացվող ուսումնական նախագծերով, ինքնասպասարկման և շրջական միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով:
  6. Սովորողի անհատական ուսումնական պլանը նրա և դպրոց պարտեզի միջև կնքված ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
  7. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր` սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  8. 5 տարեկանների ուսուցման ծրագրով նախատեսված բովանդակությունը, 1-3-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
  9. 4-5-րդ դասարանների ծրագիրն ուղղված է սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:
  10. Սանը, սովորողը դպրոց-պարտեզ ընդունվում են կրթահալիրում սահմանված կարգով՝ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) և դպրոց-պարտեզի միջև կնքված ուսումնառության պայմանագրի հիման վրա: Ուսումնառության պայմանագրով որոշվում են սովորողի և դպրոց-պարտեզի փոխհարաբերությունները:
  11. Դպրոց-պարտեզը կազմակերպում է սաներին, սովորողներին և աշխատողներին ամենօրյա թարմ, առողջարար սնունդով ապահովումը:
  12. Սաների բուժսպասարկման աշխատանքներն իրականացնում է դպրոց-պարտեզին կցված բուժաշխատողը, որ պատասխանատու է նաև բուժկանխարգելիչ միջոցառումների և դպրոց-պարտեզում սանիտարահիգենիկ պահանջների պահպանման համար:
  13. Դպրոց-պարտեզում գործում է տարատարիք սովորողների երկարացված օրվա ճամբար՝ որպես լրացուցիչ կրթություն:
  14. Լրացուցիչ կրթական ծրագիրը, այդ թվում տնային աշխատանքը, ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
  15. Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  2. Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
  3. Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ:
  4. Մանկավարժական, ծնողական խորհուրդներն իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
  5. Դպրոց-պարտեզի ղեկավարը`
  • կազմակերպում և ղեկավարում է դպրոց-պարտեզի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի-պարտեզի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
  • ղեկավարում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
  • ապահովում է դպրոցի-պարտեզի ենթակայքի աշխատանքը.
  • մասնակցում է դպրոց-պարտեզի աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
  • ապահովում է դպրոց-պարտեզում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.
  • նշանակում է դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին.
  • կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց-պարտեզ.
  • օրինական ներկայացուցչի (ծնողի) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.
  • կազմավորում է դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը.
  • հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը և դրա փոփոխությունները.
  • ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
  • առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
  • ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
  • վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար.
  • նախասիրությունների զարգացման, լրացուցիչ կրթության կազմակերպման նպատակով համագործակցում է կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, արվեստանոցների, արհեստանոցների, լաբորատորիաների հետ.
  • ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
  • ներկայացնում է դպրոց-պարտեզի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  1. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է դպրոց-պարտեզում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից:
    Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
  • դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Խորհրդի հաստատմանը.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը։

Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է դպրոց-պարտեզի կայքում։
Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.

  1. Դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:
  2. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Ծնողական խորհուրդը կազմակերպում է սովորողների տրանսպորտային փոխադրումները:
  4. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  5. Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Տնօրենը` դպրոց-պարտեզի ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  6. Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոց-պարտեզի կազմակերպիչներ՝ ղեկավարի ներկայացմամբ:
  7. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, որ պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար: Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
  2. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  3. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  4. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  5. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  6. Դպրոց-պարտեզը կարող է սահմանված կարգով, միակողմանի լուծել իր և սովորողի ծնողի միջև կնքված ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողի ծնողին, եթե պայմանագրային պարտավորությունները սովորողի կամ ծնողի կողմից չեն պահպանվել:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  2. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  3. Դպրոց-պարտեզի ղեկավարը պատասխանատու է դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  4. Դպրոց-պարտեզի ֆինանսական միջոցները գոյանում են պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, մանկապարտեզային խմբերի սաների ծնողների վճարներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  5. Դպրոց-պարտեզի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 

 

 VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:

Արևմտյան դպրոցի կանոնադրություն

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>