Հայ-վրացական կրթական կամուրջներ. ամեն տարի ամրապնդվող ընկերություն

«Վրացերենի օրեր կրթահամալիրում» ամենամյա ուսումնական նախագիծը որոշված է ՀՀ և ՎՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2017-2018թ. ուսումնական օրացույցով։ Ապրիլի 12-15-ը կրթահամալիրը հյուրընկալում է Թբիլիսիի թ. 98 հանրային դպրոցի 58 հոգիանոց նախագծային խմբին՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների։ 

Այս տարի կրկին ես աղջիկների նախագծային խմբի համակարգողն եմ: Հանդիպումը այնքան ջերմ եղավ, սպասելի ու ասնպասելի հույզերով: Սիրելի վրաց ընկերների համար նախատեսել էինք հետաքրքիր առօրյա՝ բաղկացած երաժշտական, ստեղծագործական և բնագիտական հատվածներից: Առավոտյան ընդհանուր տոնական պարապմունքին սպասում են՝ թե՛ սեբաստացիները, թե՛ մեր գործընկերները: Անցած տարվանից դեռ շատ հավանեցին կավով աշխատանքը, ուստի Զառա Ոսկանյանի հմուտ համակարգմամբ պատրաստեցինք հետաքրքիր կավե արձանիկներ: Հատկապես հետաքրքիր էր միասնական ծաղկատոնկը, որը թարմություն և աշխուժություն հաղորդեց մեր ընկերներին: Ինձ  տեսնելուն պես, սկսեցին երգել՝ Սոնա յարը, շատ հուզիչ էր: Այս տարի նոր երգ սովորեցինք՝ Նարինե Դավթյանի և Սոֆյա Գրիգորյանի օգնությամբ, երգը կոչվում է ՝ «Հանինա»: Շուշան Ալեքսանյանը Արևմտյան դպրոցի սովորողների հետ բազմաթիվ հետաքրքիր ծաղիկների նոր կտրոններ էր բազմացրել, որոնք էլ տնկվեցին և մեր գործընկերները իրենց հետ կտանեն Թբիլիսի:  Այցելեցինք նաև Ագարակ՝ խնամեցինք, սիրեցինք մեր Մաշային ու Ջենիին: Ագարակի այս տեսակ ներկայացումը, իրենց դուրը շատ եկավ: Շատերը հաղթահարեցին ձիուց վախը և կարողացան սիրել ու զգալ նրա ջերմությունը:

Օրվա ամենագեղեցիկ ու տպավորիչ հատվածն էր իհարկե տոնախմբությունը մարմարյա սրահում, որը կարծես մի մեծ ու բարի ընկերության հավաստման լավագույն ներկայացումն է:

 

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>