«Ուսումնական գարուն» շաբաթվա ընթացքում Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների և դասավանդողների նախաձեռնությամբ սկսեցինք Արևմուտքի վարդենիների պուրակի աշխատանքները: Հիմանական հատվածը ներառում է ներքին բակը և մուտքի աջ  անկյունային հատվածը: Վարդատունկին մասնակցում էին նաև սովորողների ընտանիքի անդամները և շատ մեծ սիրով ու հավեսով էին տնկում իրենց բաժին վարդն ու հիանում կանաչած ու կանաչող տարածքով և սպասումով լցվում՝ պուրակի գեղեցիկ մտապատկերումը ունենալուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։