1-12-րդ դասարանցի այն սովորողներին, ովքեր կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն, մտադրություն ունեն:

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-12-րդ դասարանի սովորողը, մասնակցում է հնգօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Հարգելի՛ 1-5-րդ դասարանցի, Արևմտյան դպրոց-պարտեզում գարնանային նախագծային ճամբարի ընթացքում Մուտք կրթահամալիր ճամբարին կարող եք մասնակցել մարտի 26-30-ը: Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը:

Ճամբարի բովանդակությունը

  • սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • մեդիահմտություններ. բլոգավարություն
  • երգ-պար-պարերգ
  • մարզական գործունեություն
  • ընթերցում
  • ճամփորդություն
  • նախագծեր ուսումնական ագարակում
  • պարտիզապուրակային գործունեություն
  • Ծաղկզարդ-Զատիկ համայնքային ծես

Մեր հասցեն՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, հեռ. 74 21 72 , 094 56 76 49, էլ. փոստ՝ [email protected], [email protected] :

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։