Հարգելի՛ սովորող, ծնող, մարտի 26-ապրիլի 1-ը՝ ուսումնական արձակուրդի շրջանում, Արևտյան դպրոցում գործելու է լրացուցիչ կրթության ճամբար: Ճամբարային գործունեությանը կարող են մասնակցել 6-10 տարեկան բոլոր ցանկացողները՝ և՛ հանրակրթական դպրոցներից, և՛ կրթահամալիրից:

Բովանդակությունը

  • Ծիսական նախագիծ. Զատիկ
  • Լող, հեծանվավարություն
  • Մարզական խաղեր, շախմատ
  • Երաժշտական գործունեություն. պարեր, պարերգեր
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Պարտիզապուրակային գործունեություն
  • Ուսումնահայրենագիտական նախագծեր, քայլարշավներ
  • Ուսումնական ագարակ, կենդանիների կերակրում, խնամք
  • Մեդիակրթություն

Կրթահամալիրում սովորողների համար ճամբարի ուղեգրի մեկ օրվա արժեքը 1500 դրամ է, մյուսների համար՝ 2000 դրամ (09:00-16:00, երկանգամյա սնունդ, ճամբարային գործունեություն) :

Մայրանուշ Համբարձումյանի նախագիծը

Ճամբարին մասնակցելու համար կարող եք զանգել 094567649, 055567659 , 742172  համարներով, գրել [email protected], [email protected] էլ. փոստով:

Մեր հասցեն՝  ՀԱԹ, Բաբաջանյան 38/ 1 :

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։