«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը հայտարարում է ընդունելություն

. 5 տարեկանների ուսուցման խմբում (2013 թվականի ծնված)

. 1-ին դասարանում (2012 թվականի ծնված)

 

Ուսուցման նյութական միջավայր 

Սովորողները, դասավանդողները դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքով: Կաբինետում՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Ուսուցումը wi-fi ծածկույթով ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, բակում: Ուսուցումը բնության, պատմության հուշարձանների տարածքում, թանգարաններում, համերգասրահներում, ուսումնական ճամբարներում, ստեղծագործական հավաքների, ցուցահանդեսների, ստուգատեսների միջոցով:

Կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով և նախագծերով: Անհատական ուսումնական պլաններ, հեռավար ուսուցում,  ընտրությամբ դասընթացներ, լրացուցիչ կրթություն, երկարացված օրվա շուրջտարյա ճամբար, սովորողների տեղափոխում, ուսումնական օրացույցով որոշված բաց, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, ճամբարներ :

 

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  2. 3/4 չափի լուսանկար — 2 հատ
  3. ծնողի անձնագրի պատճեն
  4. բժշկական թերթիկ

Դասվարներ

Հունիսի  18-22-ն առաջին դասարանում սովորել ցանկացողների հետ կազմակերպվում է մուտքի ճամբար, որի արդյունքով էլ կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն՝ Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Հեռախոս՝ 010 74 21 72, 094 56 76 49, 055 56 76 59

էլ. փոստ՝ [email protected] , [email protected]

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։