Ուրբաթ օրը, ներկա գտնվեցի Արևմտյան դպրոցի <<Դասարան TV>> -ի կազմակերպած կլոր-սեղան հանդիպմանը։ Քննարկումը անչափ սպասված էր ինձ համար։ Իմ կարծիքով, Դասարան TV-ի գործունեությունը 2017-ի ուսումնական կարևոր հայտնություններից է։ Հեղինակային ծրագրի այսպիսի՜ տպավորիչ արդյունք-ներկայացում։

Քննարկման ընթացքում շարունակ հիանում էի իմ փորձառու գործընկերների՝ Արմինե Գյոնջյանի ու Լուսինե Պետրոսյանի ամենօրյա համագործակցության արդյունքով, ոգևորությամբ, նրանց գրագետ ու չպարտադրող զրույց-ուղղորդումներով։

Կեցցե՛ք, կրթահամալիրի TV խմբագրություններ, ձեր աշխատանքը ոգևորող ու վարակիչ է։

Հադիպման տեսանյութը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։